Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատասխանում համագործակցության վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջարկությանը: այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 

«Ես այն կարծիքին եմ, որ մենք պետք Է համագործակցության հասնենք ՆԱՏՕ-ի հետ եւ գլոբալ խնդիրները լուծենք միասին: Դա լավագույնն Է, ինչ կարելի Է անել: Մենք բախվում ենք նույն մարտահրավերներին եւ սպառնալիքներին»,-ընդգծել Է Բորդյուժան, նշելով, որ դրա հետ մեկտեղ կարեւոր Է չմիջամտել Ուկրաինայի հակամարտությանը:

 

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ՀԱՊԿ-ն քանիցս ՆԱՏՕ-ին առաջարկել Է շփումներ հաստատել եւ միասին զբաղվել այն խնդիրներով, որոնք անհանստացնում են երկու կազմակերպությունների անդամ երկրներին:

 

«Բայց, ցավոք, ՆԱՏՕ-ն այլ դիրքորոշում ունի: Նրանք չեն մերժում, նրանք պարզապես լռում են եւ իրենց գործն են անում՝ հրահանգիչների ուղարկելով Ուկրաինա, բարոյական աջակցություն ցուցաբերելով, եւ ոչ միայն բարոյական»,-ասել Է Բորդյուժան:

 

Նա այն կարծիքին Է, որ ոչ մի հրահանգիչ, փորձագետ եւ խորհրդական չպետք Է Կիեւին խորհուրդներ տա, քանի որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չԷ, ոչ Էլ՝ ՀԱՊԿ-ի անդամ:

 

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը գտնվում Է Մինսկում, որտեղ նա հանդիպում Է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ եւ նրան տեղեկացրել կազմակերպության գործունեության մասին:

Լուսանկարը' AP