ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կոչ Է արել աշխարհի հզոր երկրների ղեկավարներին՝ հետեւողական լինել ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իշխանությունն իր բոլոր վիրպումները բացատրում Է պատերազմով: Հակամարտությունը կանգնեցնելու համար անհրաժեշտ Է, որ միջազգային հանրակցությունը ճնշում գործադրի Ուկրաինայի ղեկավարության վրա՝ պատերազմին վերջ դնելու նպատակով: Ուստի ես խնդրում եմ աշխարհի ղեկավարներին՝ հետեւողական լինել պատերազմի դադարեցմանն ուղղված իրենց գործողություններում: ՉԷ որ շատ մեծ թով խաղաղ մարդիկ են զոհվում»,-Յանուկովիչի խոսքը մեջբերել Է «Արգումենտի եւ ֆակտի» թերթը:
Յանուկովիչը հավելել Է, որ միայն բանակցային գործընթացի միջոցով կարելի Է դուրս գալ երկրում ստեղծված փակուղուց: «Խաղաղ պայմանավորվածությունների հասնելու դեպքում մեծ տերությունները պետք Է դառնան դրանց կատարման երաշխավորը»,-ասել Է նա:
«Ուկրաինան հայտնվել Է արտաքին կառավարման ներքո, երբ ներկայիս ղեկավարներին դրսից են թելադրում՝ ինչ որոշումներ ընդունել: Կարծում եմ, որ իշխանության գալու տարեդարձին այդ ստախոսները պետք Է դուրս գան մայդան եւ մարդկանց առջեւ հաշիվ տան իրենց խոստումների կատարման մասին: Մարդիկ, որոնց նրանք խաբել են, իրենք գնահատական կտան»,-ասված Է Յանուկովիչի հոդվածում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: