Բաքվում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ ամառային նստաշրջանի շրջանակում ուկրաինական ճգնաժամի լուծման հետ կապված ստեղծվել է Բաքվի խումբ: Այս մասին վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռանկո Կրիվոկապիչը:
Նա ասել է, որ այդ հարցի քննարկումը սկսվել է դեռևս ապրիլին Վիեննայում, ուկրաինացի և ռուս խորհրդարանականների հանդիպման ժամանակ:
«Այնտեղ ստեղծված Վիեննայի խումբը հասել է որոշակի առաջխաղացման: Բայց այդ նպատակով ավելի մեծ առաջընթացի համար մենք այսօր ստեղծեցինք Բաքվի խումբ: Այդ խմբի մեջ, ի տարբերություն Վիեննայի խմբի, կմտնեն նաև այլ երկրներ: Խումբը անհրաժեշտ աշխատանք կանցկացնի ճգնաժամի լուծման և խաղաղ բանակցությունների վերականգնման հետ կապված»,- ասել է Ռանկո Կրիվոկապիչը:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ հարկավոր է օբյեկտիվորեն արձագանքել իրադարձություններին Ուկրաինայում և կանխել աղետը: