Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ վիճակի է բերել փրկարարներով 3 ինքնաթիռ, որոնք կթռչեն Եգիպտոս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել են ՌԴ արտակա րգ իրվիճակների նախարարությունից: Սինայի թերակղզում, որտեղ ընկել է Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը, հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Բոլոր հիվանդանոցները և շտապօգնության ծառայությունը բերվել է արտակարգ պատրաստվածության վիճակի:

 

Եգիպտոսի իշխանություններն ինքնաթիռի կործանման վայր' Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող էլ-Արիշ քաղաք են ուղարկել շտապօգնության 45 մեքենա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը, ով մեկնել է ավիավթարի վայր: