Սերժ Սարգսյանի հրամանագրով' Ոստիկանության օրվա առթիվ' իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալներով: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆայել Գրիշայի Զաքարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Արտուշի Ավետիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետա-խուզության գլխավոր վարչության 1-ին վարչության պետի տեղակալ- 1-ին բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Անուշավանի Կյուրեղյանը, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի հերթապահ մասի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Մնացական Անուշավանի Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վաղինակ Ավետիքի Վարդանյանը պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով են պարգևատրվել ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման գնդի հրամանատար, գնդապետ Գուրգեն Համլետի Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Գրիգորի Գևորգյանը, ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Վոլֆիկի Եղիազարյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ Արմեն Ռոբերտի Սահակ յանը և ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալ-կադրերի ընտրության, համալրման, տեղաբաշխման և ծառայության անցման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Իսախանի Քոչարյանը: