Դեմ եմ» շարժումը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Դեմ եմ» թիմից, ակցիան տեղի է ունենալու ապրիլի 18-ին ժամը 19:30-ին:

 

Նրանք ակցիայի մասին իրազեկող հայտարարության մեջ նշել են, որ ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը, եւ կոչ կհղեն նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը կխարխլի պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը։

 

«Դեմ եմ» շարժումն իր նախորդ հավաքն անցկացրել էր ապրիլի 12-ին' Մատենադարանի մոտ: Նրանք բողոքում են կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ: