168.am-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցությունից Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն Ամանորը շնորհավորելու չեն այցելել Ստեփան Դեմիրճյանը՝ առողջական խնդիրների, Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը՝ քաղաքական պատճառներով:
Լուրեր.com-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանը նշեց, որ որևէ մեկնաբանություն չունի նման լուրի վերաբերյալ:
«Մենք որևէ կայքի, թերթի, քաղաքական գործչի, որևէ մեկի ասածներին մեկնաբանություն չենք տալիս, մենք պատրաստ ենք մեկնաբանել այն խոսքերը, որոնք հնչել են մեր կողմից»,-ասաց Կարինե Հարությունյանը: