Իրանը պատրաստ Է հակահարված տալ ցանկացած ագրեսորի, հայտարարել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին՝ ապրիլի 18-ին ելույթ ունենալով Բանակի օրվա կապակցությամբ:

 

«Համաշխարհային տերությունների հետ վարած բանակցություններում (միջուկային ծրագրի շուրջ) մենք հայտարարել ու հայտարարում ենք, որ մեր երկիրը չի ձգտում ագրեսիայի եւ պատերազմի,-նշել Է նախագահը:-Զինված ուժերի հզորությունը եւ աջակցությունը մեր բանակցորդներին օգնեցին հաջողությամբ պաշտպանել երկրի շահերը»:

 

«Իրանի բանակը կայունության եւ անվտանգության գրավականն Է ամբողջ տարածաշրջանում»,-նշել Է նա:

 

Թեհրանում ավանդաբար անցկացվել Է զորահանդես, որի ընթացքում ցուցադրվել Է իրանական բանակին մատակարարված նոր զենքը: 1992 թվականից ի վեր Իրանն ինքնուրույն արտադրում Է տանկեր, զրահափոխադրիչներ, ինչպես նաեւ հրթիռային տեխնիկա եւ մարտական ինքնաթիռներ:

 

Ընթացիկ տարվա փետրվարին հաջողությամբ փորձարկվել եւ սպառազինության մեջ են ընդունվել նոր սերնդի բալիստիկ հրթիռ՝ տրոհվող մարտական բաղադրիչներով, եւ լազերային ուղղորդմամբ «Բինաի» հրթիռը:

 

Ինչպես նշում են արտասահմանյան ռազմական մեկնաբանները, իրանական ռազմարդյունաբերական համալիրը հասել Է գրեթե լիակատար ինքնապահովման, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: