Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ Թեհրանը պատրաստ Է սիրիական հակամարտության կարգավորման բանակցություններ վարել բոլոր երկրների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Մենք բանակցությունների սեղանի շուրջ կնստենք տարածաշրջանի եւ նրա սահմաններից դուրս գտնվող ցանկացած երկրի հետ»,-նշել Է Ռոուհանին, պատասխանելով այն հարցին, թե Իրանը պատրաստ Է արդյոք համագործակցել ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հետ:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն օգոստոսի 12-ին Սիրիայի հակամարտության կարգավորման ծրագիր Է ներկայացրել երկրի նախագահ Բաշար Ասադին: Նշվում Է, որ ճգնաժամի լուծման պլանը ներառում Է անհապաղ հրադադար, միասնական կառավարության ձեւավորում եւ ուղղումներ երկրի Սահմանադրության մեջ, ինչպես նաեւ ընտրությունների անցկացում միջազգային դիտորդների ներկայությամբ: «Ֆրանսպրես» գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ասադը դրական Է գնահատել խաղաղ նախաձեռնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: