Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ցեղասպանության 99-ամյա տարելիցին հանդես է եկել կոչով:

 

Թանգարան-ինստիտուտը բոլորին կոչ է անում թանգարանի գիտական ֆոնդերի և նոր ցուցադրության համալրման համար թանգարան-ինստիտուտին նվիրատվության կարգով կամ պատճենահանման պայմանով տրամադրել արևմտահայերի ընտանեկան լուսանկարներ և փաստաթղթեր, վերապրողների հուշագրություններ և բանավոր պատմությունների ձայնագրություններ, ընտանեկան մասունքներ: