Ղրիմում ընդամենը 3427 մարդ Է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմում ներկայացրել, ՌԴ-ի քաղաքացիությունից հրաժարվելու ժամկետները չեն երկարացվելու: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ Միգրացիոն համերկրային ծառայության փոխղեկավար Սերգեյ Կալյուժնին:
Նրա խոսքով՝ ղրիմցիներից այդ քանակությամբ դիմումներ են ստացել Միգրացիոն համերկրային ծառայությունում:
«Մենք 3427 դիմում ենք ստացել Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Կարծում եմ, որ այդ թիվը վերջնական Է»,-ասել Է Կալյուժնին: Նրա խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու ժամկետները չեն երկարացվելու, քանի որ դա նախատեսված չԷ օրենքով: Ուստի բոլոր նրանք, ովքեր ցանկանում Էին պահպանել Ուկրաինայի քաղաքացիությունը, պարտավոր Էին համապատասխան դիմումը ներկայացնել մինչեւ ապրիլի 18-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: