Իննսունինը տարի առաջ տեղի ունեցած դեպքերը պետք է արդեն այլ տեսանկյունից դիտարկել և առաջնորդվել պահանջատիրությամբ: Այս մասին ապրիլի 24-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: «Մենք ինչքան պետք է' ողբացել ենք: Իմ կարծիքով' արդեն պահն է պահանջատիրության: Պետք է մտածենք այս մասին և մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն սրան: Սա մարդկության պատմության մեջ ամենադաժան դեպքերից մեկն է: ԿուզենաÕ ´, որ լինի խաղաղություն, և այլևս ոչ մի ազգի հետ նման բան չկրկնվի»,- նշեց Շիրակի մարզպետը:
Ֆելիքս Ցոլակյանն, անդրադառնալով նաև Թուրքիայի վարչապետի ապրիլի 23-ին արված հայտարարությանը, նշեց, որ դա դիվանագիտական քայլ է: «Թուրքիայում երբեք այս դեպքերը չեն ընդունվել, բայց, վերջերս, ինչ-որ բան այնտեղ փոխված է: Փոխված է այնքանով, որ սկսել են այնտեղ խոսել. ճիշտ է' չեն ասում այն, ինչ իրականում տեղի է ունեցել, բայց խոսում են: Թուրքիայում ժողովրդի մոտ էլ է ինչ-որ բան է փոխվել: Եթե նախկինու մ թուրքական գրադարաններում միայն ցեղասպանությունը ժխտող գրքեր էին, այսօր հանդիպում են նաև այնպիսի գրքեր, որոնք չեն ժխտում 1915 թվականի դեպքերը' անշուշտ, դա ցեղասպանություն չանվանելով, բայց այնուամենայնիվ, ընդունում են, որ դեպքեր եղել են: Սա առաջընթաց է, բայց, միևնույն է, կա թուրքական դիվանագիտություն, որը մեզ հայտնի է որպես խորամանկ, և այն ամենն, ինչը Թուրքիայում այսօր արվում է, ես կապում եմ դիվանագիտական քայլերի հետ»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը: