Մի-8 ուղղաթիռ Է պայթել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկի օդանավակայանում, տեղեկացնում Է «Կրամատորսկ Ինֆո» կայքը: Ժամը մոտավորապես 11:00-ին մի քանի ուժգին պայթյուն Է որոտացել Կրամատորսկի քաղաքացիական օդանավակայանի շրջանում, ինչից հետո հրդեհ ու ծխոտում Է սկսվել: Ըստ որոշ տվյալների՝ բռնկել են ուղղաթիռն ու զինամթերքը, նշվում Է հաղորդագրության մեջ:

 

Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը Կիեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել Է. «Տեղեկատվություն Է ստացվել այն մասին, որ Կրամատորսկի օդանավակայանում Մի-8 ուղղաթիռ Է պայթել: Ըստ նախնական վարկածի, ուղղաթիռը գնդակոծվել Է թռիչքից առաջ»:

 

Նրա խոսքով՝ օդանավի հրամանատարը հասցրել Է ուղղաթիռից դուրս նետվել պայթյունից առաջ:

 

Անցյալ շաբաթ ուկրաինացի զինվորականները հսկողության տակ են վերցրել Կրամատորսկի օդանավակայանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: