Դոնեցկի օդանավակայանում տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով զոհվեցին մի քանի տասնյակ մարդիկ, ուղեկցվել է վարձկանների և դիպուկահարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ria.ru-ն' վկայակոչելով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անվտանգության ծառայությանը:

 

«Դոնեցկի օդանավակայանում տեղի ունեցած բախումներին մասնակցել են վարձկաններ և դիպուկահարներ: Ռազմական գործողությունների հետևանքով զոհվեցին մի քանի տասնյակ մարդիկ, որոնց մի մասը' խաղաղ բնակիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ մայիսի 26-ին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազարայինները գրավել էին տեղի օդանավակայանը, ինչի արդյունքում աշխարհազորայինների և ուկրաինացի ուժայինների միջև տեղի էր ունեցել ռազմական բախումներ: