Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը ապրիլի 24-ին մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական կաթողիկե եկեղեցում մատուցած պատարագին, որն իրականացրեց Հռոմի Քահանայապետական Լևոնյան վարժարանի Մեծավոր հայր Գևորգ Նորատունկյանը: Պատարագի ավարտին Սուրբ Աթոռի անունից ելույթ ունեցավ Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին:

 

Հոգևոր արարողությունից հետո Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի մոտ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության անունից զետեղվեց ծաղկեպսակ:

 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչել են նաև Նեապոլի Սուրբ Կատերինա Կիայա եկեղեցում: Ներկաներին ընթեցվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում էր, որ եթե միջազգային հանրության կողմից ժամանակին տրվեր Հայոց ցեղասպանության գնահատականը, մարդկությունը կարող էր խուսափել պատմության որոշ ողբերգական էջերից, ինպիսիք էին Հոլլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, ինչպես նաև անպատժելիության հետևանք հանդիսացող մարդկային վայրենության այլ դրսևորումները: