«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ապրիլի 26-ին արտարժույթի առքուվաճառք չի կայացել: ԱՄՆ դոլարի փոխարժեքի նկատմամբ պահանջարկը կազմել է 412.00 դրամ, առաջարկը՝ 412.75 դրամ։
Միևնույն ժամանակ, բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 20 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 43 մլրդ 150 մլն դրամ: Փակմանը տոկոսադրույքը կազմել է 7.50 տոկոս, առավելագույնը' 7.51 տոկոս, նվազագույնը' 7.50 տոկոս: Միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.5018 տոկոս։
Մարտի 24-ին բորսայում դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 413.62, 25-ին՝ 412.07, 26-ին՝ 412.00, 28-ին և ապրիլի 1-ին՝ 414.00, ապրիլի 2-ին՝ 415.08, ապրիլի 3-ին և 4-ին՝ 415.50, 8-ին՝ 415.00, 9-ին՝ 415.52, 10-ին՝ 415.70, 11-ին՝415.67, 14-ին՝ 415.25, 15-ին՝ 414.30 դրամ: Մարտի 27-ին, 31-ին, ապրիլի 7-ին և 17-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: Ապրիլի 16-ին միջին փոխարժեքը կազմել է 414.00, իսկ 18-ին' 414.50 դրամ։ Ապրիլի 22-ին և 25-ին բորսայում առքուվաճառք չի կատարվել։