Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գնահատմամբ, երկրի ռազմավարական կուրսը վերջին ամիսներին մեծ փոփոխություններ է կրել եւ Ուկրաինան պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Ամերիկյան Associated Press գործակալությանը տված հարցազրույցում Տիմոշենկոն հայտարարել է, որ բնակչության մեծամասնության դիրքորոշումը փոխվել է' վերջին շրջանում երկրի հարավում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Եթե նրանք մի քանի տարի առաջ դեմ էի ն Հյուիս-ատլանտյան դաշինքին անդամակցությանը, ապա այսօր դեմ արտահայտվողների թիվը նվազում է:

 

«Ուկրաինայի բնակչության տրամադրվածությունը փոխվել է, երկրի ռազմավարական կուրսը' նույնպես: ՆԱՏՕ-ն լավագույն ընտրությունն է Ուկրաինայի համար»,- ասել է Տիմոշենկոն' հավելելով, որ տարիներ առաջ ինքն էլ, որպես կառավարության ղեկավար, դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, սակայն այժմ իրերի դրությունը 180 աստիճանով փոխվել է, եւ երկրի զարգացման եւ ռազնավարական ուղին բացառապես ՆԱՏՕ-ն է: