Անգլիայի առաջնության 36-րդ տուրի «Լիվերպուլ» - «Չելսի» (0:2) խաղից հետո «Էնֆիլդ» մարզադաշտի մոտ երկու ակումբների երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել:

Մերսիսայդցիների երկրպագուներին դուր չի եկել, որ լոնդոնցիները երգել են Սթիվեն Ջերարդի մասին երգ (Ջերարդի սխալի արդյունքում «Չելսին» բացել է խաղի հաշիվը-խմբ.)

Հենց սա է ծեծկռտուքի պատճառ դարձել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Այդ ամենին միջամտել է նաև ոստիկանությունը:

Լուսանկարները և  տեսանյութը՝ այստեղ: