Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը ապրիլի 28-ին' ժամը 01.30-ին, ահազանգել է ոստիկանության Վարդենիսի բաժին և հայտնել, որ հանքի վարչական տարածքում երեք անծանոթ քաղաքացիներ կան: Մեկնած օպերատիվ խումբը հանքի վարչական տարածքում հայտնաբերել է 1972թ. ծնված Վախթանգ Լ.-ին, 1964թ. ծնված Արմեն Ղ.-ին և 1975թ. ծնված Գառնիկ Մ.-ին: Արմեն Ղ.-ի և Գառնիկ Մ.-ի մոտից հայտնաբերվել են համապատասխանաբար 15 կգ և 14 կգ հանքաքարերով լի մեկական ուսապարկեր, որոնք գողացել են նշված հանքի տարածքից: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: