Ռուսաստանը չի ընդունում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կիրառած պատժամիջոցները' ցանկացած ոլորտներում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Ռուսաստանը չի ընդունում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կիրառած պատժամիջոցները' տարբեր ոլորտներում»,- ասել է Լավրովը:

 

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքելով Եվրոպական միության կողմից ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը, հայտարարություն էր տարածել, որ այդ ամենը կհանգեցնի հարաբերությունների սառեցմանը:

 

Ինչպես արդեն հաղորդվել է, այսօր Եվրամիության պաշտոնական հանդեսում հրապարակվել է այն 15 անձանց ցուցակը, որոնց նկատմամբ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել: Նրանց թվում են փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, ՌԴ զինուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և պետական հետախուզական վարչության (ՊՀՎ) պետ Իգոր Սերգունը: