Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում չբացառեց այն փաստը, որ գուցե, հնարավոր չլինի Ուկրաինայի նախագահի ընտրություններն անցկացնել երկրի բոլոր շրջաններում, որը նախատեսվում է անցկացնել մայիսի 25-ին: Այս մասին հայտնում է BBC Russian-ը:
Այնուամենայնիվ, Ավակովն ընդգծել է, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններն անկախ ամեն ինչից տեղի կունենան:
«Ուկրաինայում ճգնաժամը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով: Կառավարությունը պետք է շարունակի խոսել այն մարդկանց հետ, ովքեր «ցնցված են հեղափոխությունից»,-հայտնել է ՆԳ նախարարը:
Ըստ նախարարի՝ «ռուսական իմպերիալիզմն» ապակայունացնում է իրավիճակը՝ թույլ չտալով, որ ուկրաինական իշխանություններն օգնեն արևելյան շրջաններում ապրող բնակիցներին հաղթահարելու ցնցումներն ու վախը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված են մայիսի 25-ին: