Ինչպես հայտնում է ria.ru-ն,Եվրախորհուրդը հայտարարում է Ուկրաինայի ունիտարությունը պահպանելու և սահմանադրական բարեփոխում անցկացնելու հարցում այդ երկրին օգնելու պատրաստակամության մասին: Այդ մասին ապրիլի 30-ին ասել Է ԵԽ-ի գլխավոր քարտուղար Տյուրբյոռն Յագլանդը Կիև կատարած այցի ընթացքում:
«Մենք այսուհետեւ էլ աջակցություն կցուցաբերենք Ուկրաինային, որպեսզի ապահովենք պետության ունիտար կարգավիճակը: Մենք կաշխատենք մեր մանդատի շրջանակներում, որպեսզի Ուկրաինային աջակցություն ցուցաբերենք սահմանադրական բարեփոխում իրականացնելու գործում»,-ասել Է Յագլանդն Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ համատեղ անցկացված ճեպազրույցի ժամանակ:
Յագլանդը նաև նշել է, որ Եվրախորհուրդը կարևորում է Գերագույն ռադայի կողմից մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների անցկացումը:
Ավելի վաղ Յագլանդի և Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի հետ կայացած հանդիպման ընթացքում Դեշչիցան ասել է, թե ակնկալում Է, որ Եվրախորհրդի՝ մայիսի 4-ին կայանալիք նախարարական հանդիպման ընթացքում կընդունվի որոշում, որը կարտացոլի «Ուկրաինայի արեւելյան տարածաշրջաններում իրադրության ապաԷսկալացման անհրաժեշտությունը»: