Եվրախորհուրդը հայտարարում է Ուկրաինայի ունիտարությունը պահպանելու եւ սահմանադրական բարեփոխում անցկացնելու հարցում այդ երկրին օգնելու պատրաստակամության մասին: Այդ մասին ապրիլի 30-ին ասել Է ԵԽ-ի գլխավոր քարտուղար Տյուրբյոռն Յագլանդը Կիեւ կատարած այցի ընթացքում:

 

«Մենք այսուհետեւ Էլ աջակցություն կցուցաբերենք Ուկրաինային, որպեսզի ապահովենք պետության ունիտար կարգավիճակը: Մենք կաշխատենք մեր մանդատի շրջանակներում, որպեսզի Ուկրաինային աջակցություն ցուցաբերենք սահմանադրական բարեփոխում իրականացնելու գործում»,-ասել Է Յագլանդն Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ համատեղ անցկացված ճեպազրույցի ժամանակ:

 

Յագլանդը նաեւ նշել Է, որ Եվրախորհուրդը կարեւորում Է Գերագույն ռադայի կողմից մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների անցկացումը:

 

Ավելի վաղ Յագլանդի եւ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի հետ կայացած հանդիպման ընթացքում Դեշչիցան ասել Է, թե ակնկալում Է, որ Եվրախորհրդի՝ մայիսի 4-ին կայանալիք նախարարական հանդիպման ընթացքում կընդունվի որոշում, որը կարտացոլի «Ուկրաինայի արեւելյան տարածաշրջաններում իրադրության ապաԷսկալացման անհրաժեշտությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: