Հայաստանի' Մաքսային միությանն (Ռուսաստան, Բելառուս, Ղազախաստան) անդամակցության և միասնական տնտեսական տարածքին միանալու պայամանագրի նախագիծը պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը և կներկայացվի պետությունների ղեկավարների քննարկմանը: Այս մասին ապրիլի 29-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Նախագահները հանձնարարել են, որ Հայաստանի Հանրապետության' Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքին միանալու պայմանագրի նախագիծը պատրաստ լինի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում քննարկելու համար», - նշել է Խրիստենկոն:
Անդրադառնալով Հայաստանի անդամակցության գործողությունների պլանի իրականացմանը' Խրիստենկոն հայտնել է, որ «մինչ օրս կատարված աշխատանքը» հավանության է արժանացել ապրիլի 29-ին Մինսկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «Ճանապարհային քարտեզի 126 դրույթներից, որոնք պետք է իրականացվեին նախքան անդամակցության պայմանագրի կնքումը, 111-ն արդեն իրականացվել են, իսկ մյուս 15-ը կընդգրկվեն պայմանագրում», - ասել է նա: