Ռուսաստանի կառավարությունը դեկտեմբերի 4-ի նիստում կքննարկի ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է նրանց տարածքում երկրների քաղաքացիների գտնվելու կարգին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը:

 

«Համերկրային օրենքի նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, եւ Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գտնվելու կարգի մասին Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համաձայնագիրը, որը ստորագրվել է Սոչիում 2014 թվականի հուլիսի 11-ին»,- ասված է փաստաթղթում:

 

Հաղորդվում է նաեւ, որ Հայաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների եւ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների գտնվելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների քաղաքացիներին ազատել պետության պատկան մարմիններում 30 օրվա ընթացքում ժամանումը գրանցելու պարտականությունից: