Ինչպես հայտնում է comments.ua-ն, ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Կիևում անցկացվելու են մարտավարական հատուկ զորավարժություններ: Այս մասին հայտնել են Կիևի քաղաքային իշխանությունների մամլո ծառայությունը:
Հատուկ զորավարժությունների ընթացքում քաղաքում կհայտնվեն են զինծառայողների ու ռազմական տեխնիկայի շարասյունները: Այս ամենի հետ մեկտեղ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինայի 6 մարզ գտնվում է անաջատողական շարժման սպառնալիքի ներքո:
«Ներկա դրությամբ իրավիճակն անկայունացնելու փորձեր գրանցվել են Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի, Օդեսայի, Նիկոլաևի, Զապորոժիեի մարզերում» ,-հայտնել է Տուրչինովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն ապրիլի 30-ին մտադիր է բոլոր շրջանների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացնել։