Իրաքում ապրիլի 30-ին ընտրողների և անվտանգության աշխատակիցների վրա հարձակումների հետևանքով զոհվել է 10 մարդ: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, առաջին հարձակումը տեղի է ունեցել Բաղդադի մոտակայքում գտնվող 2 ընտրատեղամասերի վրա: Զինյալները կրակ են բացել ընտրատեղամա սերի ուղղությամբ, բարեբախտաբար' ոչ ոք չի տուժել: Տեղեկություններ կան, որ Մոսուլ քաղաքում ռումբի պայթյունից անվտանգության մեկ աշխատակից է զոհվել: Երկու կին զոհվել է Քիրքուք քաղաքում ահաբեկչության հետևանքով: Նրանք ուղևորվել են ընտրատեղամաս' ընտրություններին մասնակցելու նպատակով: Բաղդադի մերձակայքում գտնվող Բաակուբայում տեղի ունեցած պայթյունից 3 իրաքցի է զոհվել: Բացի այդ, 5 մարդ զոհվել է Թիրքիթ քաղաքում:
Չնայած տեղի ունեցած միջադեպերին, Իրաքում շարունակվում է խորհրդարանական ընտրությունների քվերակությունը: Ընտրությունները կավարտվեն Իրաքի ժամանակով երեկոյան 6-ին: