Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում տեղի ունեցած երեք ահաբեկչական ակտից, որն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները, նվազագույնը զոհվել է 8 մարդ, վիրավորվել 19-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաընկերությունը:
Ահաբեկիչներն Էլ-Մուշահիդիա շրջանում ներխուժել են մարդկանց հոծ զանգվածի մեջ և գործի դրել մահապարտների գոտիները:
Դեպքի վայրը շրջափակել են իրավապահները: Շտապ բուժօգնության մեքենաները վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:
Ոստիկանությունից հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել: