ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը հարգել ազատ և բազմակարծիք մեդիամիջավայրի իրավունքը: Այս մասին Պետդեպի ամենօրյա հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է մամուլի խոսնակ Ջեն Փսակին' անդրադառնալով ադրբեջանական «Ղուրալ» անկախ թերթի խմբագիր Ավազ Զեյնալիի բանտարկությանը: Զեյնալին ինը տարվա բանտարկության է դատապարտվել 2013 թվականի մարտի 12-ին' Ադրբեջանի կառավարական, մարդու իրավունքների պաշտպանությանը և ԶԼՄ-ների ազատությանն առնչվող կոռուպցիոն դեպքերը մերկացնելու համար:
«Հասարակական կազմակերպությունները նրան քաղաքական բանտարկյալ են համարում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հարգել ազատ և բազմակարծիք մեդիամիջավայրի իրավունքը և ազատ արձակել Զեյնալիին»,- ապրիլի 29-ի հարցուպատասխանի ժամանակ նշել է Փսակին: Նախորդ օրը' ապիրլի 28-ին ԱՄՆ ատրաքին գերատեսչության խոսնակը մտահոգություն էր հայտնել նաև Ադրբեջանում ակտիվիստների կալանավորումների վերաբերյալ: «Մենք' Միացյալ Նահանգները, կոչ ենք անում ազնիվ և արդարացի լուծում տալ NIDA-ի Ադրբեջանում կալանավորված ակտիվիստների կացության վերաբերյ ալ: ԱՄՆ և արևմտյան մյուս դեսպանատները Բաքվում ուշի ուշով հետևել են գործին: Միացյալ Նահանգները աջակցում է խոսքի և հավաքների ազատության, այդ թվում' բողոքի խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքին, որը հիմնարար նշանակություն ունի ցանկացած ժողովրդավար պետության համար: Մենք բարձրաձայնել ենք մեր մտահոգությունները Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների առաջ մի քանի անգամ և, ակնհայտ է, որ ակտիվիստներից յուրաքանչյուրի և նրանց ընտանիքների առողջությունը և բարեկեցությունը չափազանց մտահոգում է մեզ»- ասել էր Փսակին:
Ինչպես նշվել է Պետդեպի ապիլքասանչորսյան հարց ու պատասխանի ժամանակ' ԱՄՆ-ն ուշադիր հետևում է նաև լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործին և անհանգստանում Բաքվում լրագրողի հանկարծակի ձերբակալության կապակցությամբը: Փսակին ընդգծել է, որ ԱՄՆ-ն հատկապես անհանգստացած է այն հայտարարություններով, որ Միրկադիրովի ձերբակալությունը կարող կապված լինել Ադրբեջանի կառավարության վերաբերյալ վերջինիս քննադատական հրապարակումների հետ կամ Միրկադիրովի' տարածաշրջանի ժողովուրդների միջև լարվածության մեղմմանը և փոխվստահության հաստատմանն ուղղված ծրագրերին մասնակցության հետ: