ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է իր երկրի մտահոգությունը Սիրիայի Աֆրինի շրջանում թուրքական ԶՈՒ-ի և քրդական ուժերի բախումների վերաբերյալ: 

Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվականը: 

 

ԱՄՆ պետքարտուղարը երկու հակամարտող կողմերին կոչ է արել քայլեր ձեռնարկել քաղաքացիական մահերը նվազեցնելու ուղղությամբ: 

ԱՄՆ աջակցությամբ գործող Սիրիական դեմոկրատական ուժերի խոսնակ Քինո Գաբրիելը նշել է, որ Թուրքիայի կողմից Աֆրինում սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 18 խաղաղ բնակիչ, ներառյալ կին և երեխաներ:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեղխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտնել 3 ուղղությամբ:

Թուրքական «Հուրիեթ»-ը նշում է, որ թուրքական ուժերը 5 կմ խորացել են դեպի Աֆրին: