Ուկրաինան ռուսական կողմից բացատրություններ Է սպասում Լուգանսկում, Խարկովում եւ Դոնեցկում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ:

 

Այդ մասին ապրիլի 7-ին Կիեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան, տեղեկացնում Է «Ուկրինֆորմ»-ը:

 

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս այն իրադրությանը, որն այժմ ստեղծվել Է Դոնեցկում, Խարկովում եւ Լուգանսկում… Մենք մեր կողմից սպասում ենք ռուսական կողմի հնարավոր բացատրություններին»,-նշել Է նա:

 

Անդրեյ Դեշչիցան հիշեցրել Է, որ առաջին փոխվարչապետը, Ուկրաինայի անվտանգության խորհրդի նախագահը, ներքին գործերի նախարարը եւ այլ պաշտոնատարներ մեկնել են այդ տարածաշրջաններ: Ներկայում անհրաժեշտ աշխատանք Է կատարվում իրադրությունը նորմալացնելու համար:

 

Իր հերթին Եվրամիությունն անհանգստություն Է հայտնել Ուկրաինայի առավելապես ռուսալեզու երեք տարածաշրջանների իրադրության կապակցությամբ: Ինչպես հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը, Բրյուսելն ուշադիր եւ անհանգստությամբ Է հետեւում իրադրության զարգացմանը:

 

Դրա հետ մեկտեղ Կոսյանչիչը նշել Է, որ «քաղաքական բոլոր պահանջներն Ուկրաինայում պետք Է իրականացվեն ոչ բռնի մեթոդներով եւ ժողովրդավարական չափորոշիչներին ու օրենքներին համապատասխան», եւ այդ առումով Ուկրաինայի առաջիկա նախագահական ընտրությունները «դրա համար լավ ֆորում են»:

 

«Մենք վճռականորեն պաշտպանում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, եւ այդ առումով պաշտպանում ենք Ուկրաինայի կառավարությանը: Մենք կշարունակենք ճգնաժամի ապաԷսկալացման եւ երկրի իրադրության հետագա ապակայունացումից խուսափելու կոչ անել»,-ասել Է Քեթրին Էշթոնի ներկայացուցիչը: