Մայիսի 2-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ մայիսի 1-ին ուժեղ քամուց պոկվել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 5 շենքի տանիքի կառուցատարրերի մի մասը, մյուսները կախված են. առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի մասին տեղեկացվել է փոխքաղաքապետ - ՔՊ բաժնի պետը:
***
Մայիսի 2-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ մայրսի 1-ին Երևանի Քեռու փողոցի թիվ 31/1 հասցեի տանիքի կառուցատարրերը ուժեղ քամուց պոկվել են:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ամբողջությամբ պոկվել է տանիքածածկը (մոտ 180 քմ) և ընկել' վնասելով էլ.մալուխները:
Պոկվել է նաև հարակից տան (Քեռու փողոցի թիվ 33 տուն) տանիքածածկը (մոտ 24 քմ):
***
Մայիսի 2-ին, ժամը 09.21-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց պոկվել են Արմավիրի մարզի Դաշտ գյուղի Ծաղկի փողոցի թիվ 12 տան տանիքի թիթեղյա կառուցատարրերը, շրջվել' 2 ծառ:
Դեպքի մասին տեղեկացվել է գյուղապետը, ով հաղորդեց, որ քաղաքացուն կցուցաբերվի համապատասխան օգնություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ մայիսի 1-ին ժամը 13.30-ի սահմաններում ուժեղ քամին պոկել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գնթունիների փողոցի թիվ 7 տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տան տանիքից պոկվել են ազբոշիֆեր:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը: