ԱՄՆ արեւմտյան մասի Հայ օգնության միությունը Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում նշում է իր գործունեության 30-ամյակը: Այս մասին գրում է քալիֆորնիական «Glendale News-Press»-ը:

 

 

1984-ին հիմնադրված բարեգործական կազմակերպությունը օգնություն է ցուցաբերում մարդկան ու համայնքներին: Բացի սոցիալական ծառայությունների լորտում տեղական ծրագրերից, խումբը մեծ դեր է խաղում Սիրիայում հակամարտությունից տուժած հայերի համար միջոցներ հայթայթելու ջանքերում:

 

 

Տոնական միջոցառումների շրջանակում, բացի համերգից, տեղի կունենա նաեւ անվճար սեմինար, որի ընթացքում կքննարկվեն այնպիսի թեմաներ, որոնցից են Հայոց ցեղասպանությունը պետական դպրոցական համակարգում ուսանելը, հայրենադարձությունը եւ Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմությունները: