Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Կիևում և Ուկրաինայի այլ մարզերում կարող են իրականացվել ահաբեկչական և սադրիչ գործողություններ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
«Նրանց նպատակը Կիևի իշխանությունների տապալումն է: Մայրաքաղաքում ստեղծվել են հատուկ ամրակետեր, որովհետև մենք ակնկալում ենք, որ մայիսի 9-ին կարող են լինել սադրիչ գործողություններ, ի դեպ, ոչ միայն մայրաքաղաքում: Պետք է զգոն լինել երկրի բոլոր շրջաններում»,- հայտնել է Տուրչինովը:
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի դեմ փաստացիորեն պատերազմ է տարվում:
«Մենք պետք է պատրաստ լինենք արժանի հակահարված տալու սպասվող ագրեսիային»,- ավելացրել է նա: