Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դրական է գնահատում ՀՀ ֆինանսների նախարարության և կառավարությանն պետական եկամուների կոմիտեն միավորելու որոշումը: Մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը Բոստանջյանը նշեց, որ դեռևս իր պատգամավոր եղած տարիներին ինքը խոսել է այդ երկու կառույցների միավորման անհրաժեշտության մասին: «Ես արդեն ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության նման փոքր երկրների համար այդ համակարգերը կառավարելու համար առանձին կառույցներ լինեն»,- նշեց Բոստանջյանը:

 

Տնտեսագետն ընդգծեց, որ ՀՀ ֆինանսների նախարարության վրա դրված է պետական բյուջեի նախագիծը կազմելու լիազորությունը, իսկ այդ նախագիծը հնարավոր է կազմել միայն մի դեպքում, եթե տեղյակ ես եկամուտների մասին: Այս համատեքստում էլ տնտեսագետը դրական է համարում ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի միավորման մասին որոշումը:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով վերակազմակերպել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն՝ միացնելով ֆինանսների նախարարությանը: