Vietnam Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարային ռեժիմով դադարեցրել Է թռիչքը Մելբուռնի օդանավակայանից: Պատճառը շարժիչի խափանումն է: Այդ մասին հայտնել է «օդային դարպասների» ներկայացուցիչ Աննա Գիլետը:

 

Նա հերքել Է սոցիալական ցանցերում հայտնված հաղորդումները, թե ինքնաթիռում հրդեհ Է բռնկել: «Ոչ մի լուրջ հրդեհ Էլ չի եղել: Այնուամենայնիվ մենք հարկադրված Էինք դադարեցնել մյուս բոլոր թռիչքները»,- պարզաբանել Է նա:

 

Գիլետի խոսքով՝ փրկարարական բրիգադներն ինքնաթիռը քարշակել են դեպի տերմինալ, ուղեւորների կյանքի համար ոչ մի սպառնալիք չկա: Մելբուռնի օդանավակայանը շարունակում Է աշխատանքը, սակայն շատ չվերթների ընդունումն ու ճանապարհումը տեղի են ունենում մեծ ուշացումներով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: