Ուկրաինայի Գերագույն ռադան չի պաշտպանել երկրի տարածքային ամբողջականության հարցի շուրջ հանրաքվեն երկրի՝ մայիսի 25-ի նախագահական ընտրությունների հետ միաժամանակ անցկացնելու գաղափարը: Այդ մասին հայտնել Է «Բատկիվշչինա» խմբակցությունից պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը, տեղեկացնում Է «Ուկրինֆորմ»-ը:

 

Նրա խոսքով՝ հանրաքվեն հարկավոր Է անցկացնել, բայց ոչ պատերազմի ժամանակ: Նրա հետ համակարծիք Է եղել ներկա գտնվող պատգամավորների մեծամասնությունը: «Կողմ» Է քվեարկել 154 մարդ: «Օրինագիծը չի անցել: Փառք Աստծո»,-գրել Է Բրիգինեցը Facebook-ի իր Էջում:

 

Խոսելով այն մասին, թե ինչու Է ինքը դեմ եղել քվեարկության անցկացմանը, խորհրդարանականը նշել Է. «Չի կարելի հանրաքվե անցկացնել ինքնաձիգների փողերի ներքո»:

 

Մայիսի 6-ին Գերագույն ռադայի կայքում հրապարակվել Էր Ուկրաինայի կառավարության կողմից պատրաստված «2014 թվականի մայիսի 25-ին համաուկրաինական կոնսուլտատիվ հարցում անցկացնելու մասին» օրինագիծը: Դրան կից բացատրագրի համաձայն՝ այն մշակվել Է մայիսի 25-ին Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրությունների հետ միաժամանակ համաուկրաինական կոնսուլտատիվ հարցման անցկացումն ապահովելու նպատակով: Հացմանը ներկայացվող հարցերը սահմանվում են Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ:

 

Օրինագծում նշված Է, որ «համաուկրաինական հանրային հարցումն ունի խորհրդակցական բնույթ, իսկ հարցման մասնակիցների մեծամասնության կարծիքը, որոնք մասնակցել են ներկայացված հարցի քվեարկությանը, քննարկվում եւ նկատի Է առնվում պետական իշխանության այն մարմինների կողմից որոշումներ կայացնելիս, որոնց այն վերաբերում եւ որոնց լիազորություններին վերագրվում: