Թաիլանդում վարչապետի նոր պաշտոնակատար Է նշանակվել երկրի նախարարների կաբինետի ղեկավարի նախկին տեղակալ, առեւտրի նախարար Նիվատհամրոնգ Բունսոնգպաիսանը: Այդ մասին լրագրողներին հայտնել Է վարչապետի տեղակալի պաշտոնակատար Պոնգթհեփ Թհեփկանչանան:

 

Ավելի վաղ Թաիլանդի Սահմանադրական դատարանը պաշտոնաթող Է արել երկրի վարչապետի պաշտոնակատար Յինգլաք Չինավաթին: Դատական կոլեգիայի վճռի համաձայն՝ Չինավաթի կադրային որոշումներից մեկը ճանաչվել Է ոչ սահմանադրական: Դատարանի դահլիճից ուղիղ հեռարձակում են իրականացրել Թաիլանդի հիմնական հեռուստաալիքները: Չինավաթն ինքը վճռի հրապարակման ժամանակ ներկա չի եղել: Ինչպես հայտնել են նրա դիվանատանը, նա դատական նիստին հետեւել Է իր առանձնասենյակից՝ տեսահեռարձակման միջոցով:

 

Թաիլանդի 28-րդ վարչապետ Յինգլաք Չինավաթն այս պաշտոնում ընտրվել Էր 2011 թվականի օգոստոսի 5-ին երկրի խորհրդարանի կողմից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: