2014 թվականի ամառային զորակոչը կազմակերպված անցկացնելու համար մայիսի 16-ին' ժամը 11:00-ին, տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի այս տարվա առաջին ընդլայնված նիստը: Ինչպես ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նիստում կամփոփվի 2013 թվականի ձմեռային զորակոչը և խնդիրներ կդրվեն 2014 թվականի ամառային զորակոչի համար: Նախարարը խնդրեց, որպեսզի հանձնաժողովի անդամներն իրենց ծրագրերում պլանավ որեն նիստի անցկացումը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին, ովքեր ներգրավված են հանձնաժողովում, հանձնարարեց անպայման մասնակցել նիստին և որևէ պայմանավորվածություն չխախտել:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին ստորագրել է 2014թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագիր, որով նախատեսվում է 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրա ցող՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ: 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

 

Հայաստանի Հանրապետության կա ռավարությանը' երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: