Հաղթանակի օրվա 69-ամյակի և հերոս-քաղաքն ազատագրելու 70-ամյակի կապակցությամբ Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքում զորահանդես է անցկացվում: Այս մասին հայտնում է sevastopolnews.info-ն:
Զորահանդեսին մասնակցում է 1000 զինծառայող, 40 միավոր ռազմական տեխնիկա, 70 ինքնաթիռ ու ուղղաթիռ: Զորահանդեսի ընթացքին հետևում է մոտ 150.000 մարդ, որոնց թվում կան նաև Ռուսաստանի տարբեր շրջաններից Սևաստոպոլ ժամանած մարդիկ:
Զորահանդեսն ընդունում է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Վիտկոն, զորահանդեսը ղեկավարում է Սևծովյան նավատորմի Առափնյա պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Օստրիկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին՝ Մոսկվայում Հաղթանակի շքերթի անցկացումից հետո, հնարավոր է՝ այցելի Սևաստոպոլ և մասնակցի տոնական միջոցառումներին:
«Նախագահի մասնակցությամբ միջոցառումը մտցված է օրակարգ, հարցը մնում է համաձայնեցնել կրեմլյան աշխատակազմի հետ»,- հայտարարել է պաշտպանության նախարարության աղբյուրը թերթին։