Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ Դոնեցկի շրջանի բնակչությունն աջակցում է աշխարհազորայինների ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Vesti.ua-ին:

 

«Նախօրեին Մարիուպոլում տեղի ունեցած իրադարձությունները չէին կարող իրականացվել առանց տեղի բնակիչների աջակցության»,- հայտնել է Տուրչինովը:

 

Մարիուպոլում մայիսի 9-ին հակաահաբեկչական գործողության ընթացքում զոհվել է 20 ապստամբ: Այս մասին հայտնել է Դոնեցկի մարզի պետական վարչակազմի մամուլի ծառայությունը:

 

Ուկրաինական իշխանություններն ապրիլի 15-ից սկսել են հատուկ գործողություններ իրականացնել երկրի հարավ-արևելքում՝ ներգրավելով բանակայիններին: Այնտեղ մարտից անցկացվում են Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ: Մոսկվայում ուկրաինական իշխանությունների գործողությունները որակվել են շատ վտանգավոր:

 

Առավել ուժեղ հակազդեցությունը եղել է Սլավյանսկ քաղաքում՝ դոնեցկյան շրջանի հյուսիսում, որը ներկա պահին վերահսկում են ոստիկանները, լարված է իրավիճակը նաև Կրամատորսկում և Մարիուպոլում: