Մայիսի 9-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձեռքի քերծվածքներով բուժօգնության է դիմել 1983 թ. ծնված Արմեն Ա.-ն և ստանալով առաջին բուժօգնություն' տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Արմեն Ա.-ն հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքներն ստացել է իրենց տան տանիքից վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Արմեն Ա.-ի վարած «Նիսան Մուռանո» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը, ինչի հետևանքով էլ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: