Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը հրաժեշտ է տվել իր թիմակիցներին և մարզչական շտաբին:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆուտբոլիստը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել:
Տարբեր պատճառներով հրաժեշտի ընթրիքին ներկա չեն եղել Խերարդ Պիկեն և Դանի Ալվեշը:
Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, դարպասապահը հաջողություն է մաղթել իր թիմակիցներին և իր իրերը վերցրել է ակումբի մարզաբազայից:
Նշենք, որ Վալդեսի պայմանագիրը կատալոնյան թիմի հետ ավարտվում է այս ամռանը և նա կհեռանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
32-ամյա դարպասապահը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2002թ-ից: «Կապտանռնագույնների» կազմում 6 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ գավաթի խաղարկությունում, 6 անգամ սուպերգավաթի խաղարկությունում, երկու անգամ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում, 3 անգամ Չեմպիոնների լիգայում, 2 անգամ էլ' աշխարհի ակումբային առաջնությունում: