Թուրքիայի մեքենաշինական և քիմիական արդյունաբերության կորպորացիան (MKE) 2013 թ.-ին 966 հազար 526.33 ԱՄՆ դոլարի սպառազինություն է վաճառել Ադրբեջանին: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:

 

Ադրբեջանը 2013 թ.-ին զբաղեցրել է 6-րդ տեղը MKE-ից արտադրանք գնած երկրների շարքում: 2012 թ.-ին MKE-ն 292 հազար 332 ԱՄՆ դոլարի արտահանում է իրականացրել Ադրբեջան:

 

Թուրքական MKE-ն Ադրբեջան է արտահանել դիպուկահար հրացաններ, տարբեր տեսակի հրաձգային զենքեր, ինժեներական միջոցներ, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերությունում օգտագործվող արտադրատեսակներ: