Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը կարել է բերանը՝ ի նշան բողոքի: Այս մասին Լուրեր.com-ին հայտնեցին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

 

«Խաչատրյանը մայիսի 8-ին, երբ դատարանից վերադարձել է քրեակատարողական հիմնարկ, այդ օրը հայտարարել է հացադուլ և կարել է բերանը՝ կապված իր քրեական գործի հետ: Նա գտնվում է հսկողության տակ, համապատասխան աշխատանքներ ենք տանում, որպեսզի դուրս գա հացադուլից և քանդի բերանի կարերը»,- հայտնեցին հանրային կապերի բաժնից՝ հավելելով, որ Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը նորմալ է:

 

Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը մեղադրվում է Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ, և մեղադրող