Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը մայիսի 8-ին' դատարանից վերադառնալով քրեակատարողական հիմնարկ, հացադուլ էր հայտարարել և կարել էր բերանը:

 

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից Լուրեր.com-ին հայտնեցին, որ Խաչատրյանը դեռևս չի քանդել բերանի կարերը:

 

Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը մեղադրվում է Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ, և մեղադրող դատախազը միջնորդություն է ներկայացրել՝ Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման: