Անկախ սահմանային լարվածությունից եւ երբեմն կրկնվող զինված գործողություններից տարածաշրջանում իրավիճակն ընդհանուր առմամբ անվտանգ է, իսկ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում թեկուզև փխրուն, բայց խաղաղությունը Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին անվանում է լուրջ ձեռքբերում` հավելելով, որը անհրաժեշտ է ամրացնել այդ խաղաղությունը եւ աջակցել խնդրի վերջնական կարգավորմանը: Ռաչինսկին շեշտում է, որ Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ու համանախագահների աշխատանքը, որոնք այդ անչությամբ շարունակում են ջանքեր գործադրել:
Անդրադառնալով խնդրի կարգավորմանը` դեսպանը հավելում է, որ անհրաժեշտ է փոխհամաձայնացված բանաձեւ, որը ընդունելի կլինի կողմերին եւ կնպաստի երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: «Անկախ հանգամանքից, թե առաջիկայում զարգացումներն ինչպիսի ընթացք կստանան, Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն մնալ հարեւաններ եւ անհրաժեշտ է նորմալացնել հարաբերությունները եւ ընդունել փոխհամաձայնեցված մի որոշում, որը կբխի կողմերի շահերից եւ ընդունելի կլինի բոլորին»,-ընգծեց դեսպանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանն ու խաղաղության վեց կետերին, Ռաչինսկին շեշտում է, որ դրանք ընդհանրական կետեր են եւ ներկայացնում էին ԵԱՀԿ ՄԽ երեք պետությունների ղեկավարների հայտարարությունները:
«Այդ կետերը որոկապես նոր մտքեր եւ առաջարկություններ չեն պարունակում: Ուորլիքի հայտարարությունն ու վեց կետերը ընդամենը ներկայացնում են մի հիմք, որի վրա կարելի է շարունակել բանակցություններն ու երկխոսությունը հանուն խաղաղության հաստատման»,- ասաց Ռաչինսկին:
Նա գնահատմամբ, յուրաքանչյուր հակամարտություն ունի երկու կողմ եւ յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումներն ու առաջարկությունները: «Միջնորդների նպատակն էլ այնպիսի բանաձեւի ստեղծումն է, որտեղ կողմերը կլինեն գոհ: Խաղաղությունը չի կարելի ստիպել: Դա պետք է կողմերի ցանկությունը լինի, դա պետք է լինի նաեւ երկու հասարակությունների ցանկությունը, որպեսի նրանք ընկալեն, որ խաղաղության հաստատումն առաջին հերթին բարեկեցություն կբերի կողմերին»,- ասաց Ռաչինսկին:
Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման համաձայնագրի վեց կետերի իր տեսլականը: Դրան հաջորդել է համանախագահների համատեղ հայտարարությունը հրադադարի հաստատման 20-ամյակի առիթով: