Թուրքիայի խոշորագույն արհմիութենական կազմակերպությունները գործադուլ են հայտարարել մայիսի 12-ին Մանիսայի նահանգի Սոմա ավանում ածխահանքում տեղի ունեցած աղետի պատճառով, որը 284 մարդու կյանք է խլել: Զոհերի թիվը շարունակում է աճել, քանի որ հարյուրից ավելի հանքափորներ դեռեւս գտնվում են փլուզվածքի տակ:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, թուրքական ահրմիությունների ղեկավարները հայտարարել են, որ երկրում լեռնաարդյունահանող արդյունաբերության վերջերս սեփականաշնորհումը ծանրացրել եւ վտանգավոր է դարձրել հանքափորների աշխատանքի պայմանները կյանքի համար: Թուրքիայի հեղափոխական բանվորների արհմիությունների համադաշնության ղեկավար Արզու Չերքեզօղլուն Անկարայի բնակիչներին կոչ է արել սեւ շորեր հագնել եւ երթ կատարել դեպի Աշխատանքի նախարարության շենք:
«Սոմայում զանգվածային սպանության մեջ մեղավոր են նրանք, ովքեր ներդրել են սեփականաշնորհման քաղաքականությունը, ովքեր վտանգի են ենթարկել բանվորների կյանքը' շահի հետեւից վազելով եւ կրճատելով ծախսերը: Նրանք պետք է պատասխան տան պատահածի համար», -ասվում է արհմիությունների համադաշնության հրապարակած հայտարարության մեջ:
Սոմայի ածխահանքը, որտեղ տեղի է ունեցել աղետը, սեփականաշնորհվել է 2005 թվականին: Վերջին տվյալներով ողբերգության հետևանքով, զոհվել են 287 հանքափորներ, մոտ 90 մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, հայրուրից ավելի մարդ դեռեւս գտնվում են ածխահանքի փլատակների տակ: Թուրքիայում եռօրյա համազգային սուգ է հայտարարված: