Մայիսի 15-ին տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում բանախոսներ Ալեք Ենիգոմշյանը և Հրանուշ Խառատյանը խոսեցին Արդարության ատյանի՝ որպես Հայաստանում անցումային արդարադատության սկզբունքով գործող այլընտրանքային դատական մարմնի ձևավորման մասին, ներկայացրեցին ատյանի առաքելությունը և գործառույթները։
«Հայաստանում գործող օրենքները կարելի է բաժանել երկու մասի' օրենքներ, որոնք ձևականության բնույթ են կրում, և օրենքներ, որոնք անարդարության սկզբունքի հիման վրա են հիմնված»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: