ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 16-ին' տեղական ժամանակով ժամը 01.23-ին, (Գրինվիչի ժամանակով մայիսի 15-ին, ժամը 21.23-ին ) գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնո ւթյան 39.180 և արևելյան երկայնության 45.960:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Քաջարան և Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: